ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նրանք մենակ չեն մնա, եթե ժամանակին մասնագետներն օգնեն
Աուտիզմով տառապող երեխաների հետ «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնում հոգեբաններն աշխատում են հատուկ մեթոդներով։ Իսկ երբ հիվանդությունը զուգակցվում է ֆիզիկական խանգարումներով, համագործակցում են այլ մասնագետների հետ։
Հիշեցնենք, որ աուտիզմը հոգեբանական զարգացման խանգարում է, որի դեպքում հիմնականում երեք ոլորտներն են տուժում՝ շփում, սոցիալական փոխհարաբերություններ եւ վարք։ Նման խնդիր ունեցող երեխաները չեն շփվում իրենց հասակակիցների հետ, չեն նայում դիմացինի աչքերին, նրանց մոտ չի զարգանում խոսքը, խանգարվում է քունը, ունենում են ոչ համապատասխան զգայական ռեակցիաներ եւ այլն։ Սակայն անգամ երեք ախտանշանների առկայությունը դեռեւս չի խոսում աուտիզմի առկայության մասին։
Անահիտ Շահատունին չորրորդ տարին է, ինչ այս կենտրոնում զբաղվում է աուտիզմ կամ աուտիստիկ ախտանշաններ ունեցող երեխաների հետ։
«Այս հիվանդությունը, ցավոք, չի բուժվում։ Սակայն հիվանդները խիստ կարիք ունեն վերականգնողական, երբեմն նաեւ ախտանշանային բուժման, որի շնորհիվ կարողանում են հաղորդակցվել, դառնալ հասարակության ավելի կենսագործ անդամ եւ ապրել ավելի բովանդակալից կյանքով։
Ամենակարեւորը հիվանդության հնարավորինս վաղ հայտնաբերումն է։ Հոգեբույժի, ռեաբիլիտոլոգի կողմից որքան շուտ է վիճակը վերլուծվում եւ գնահատվում, այնքան արդյունավետ է լինում մեր եւ մյուս մասնագետների կողմից իրականացվող աշխատանքը։
Եթե նման երեխաներով սկսում ենք 2 տարեկանից զբաղվել, բավական լավ արդյունքներ ենք ունենում։
Ցավոք, ծնողները մասնագետին են դիմում, երբ ամենաանհանգստացնող ախտանշանն է ի հայտ գալիս։ Ասենք՝ երեխան 2,5—3 տարեկանում դեռ ոչ մի խոսք չի ասում։ Մինչդեռ ուշադիր գտնվելու դեպքում ավելի վաղ կարելի է նկատել ուշադրության դեֆիցիտը, երբ հաղորդակցման ժամանակ փոքրիկը չի նայում դիմացինի աչքերին։ Հիմնական ախտանշանը միայնակությունն է. երեխան մեկուսացված, ապրում է իր ներաշխարհում։ Աուտիզմով հիվանդներին բնորոշ է կպչուն վարքը։ Նրանք անհանգստանում, տագնապի մեջ են ընկնում, երբ իրենց շրջապատում ինչ–որ առարկա տեղաշարժվում է։ Երբ ամեն ինչ իր տեղում է՝ հանգիստ են։ Նրանք խուսափում են նոր մարդկանց հետ շփվել, ավելի մեծերը գնում են իրենց ծանոթ, նույն ճանապարհով։
Հնարավոր է նաեւ, որ աուտիզմով տառապող երեխան բարձր «IG» (ինտելեկտուալ զարգացման գործակից) ունենա, բայց չխոսի։ Կարող է հակառակը լինել՝ կարողանա խոսել, բավական լավ շարժումներ կատարել՝ նկարել, կտրել, ներկել, բայց այդ ունակությունները չօգտագործվեն, եւ երեխան շփման խնդիր ունենա»,–ասում է հոգեբանը։
Նա այն կարծիքին է, որ այս հիվանդության վաղ հայտնաբերմանը մեծապես կարող են նպաստել առաջնային օղակի մասնագետները՝ առաջին հերթին՝ մանկաբույժները եւ ընտանեկան բժիշկները, խորությամբ ծանոթ լինելով խնդրին։
«Ցավոք, չենք կարող ասել, թե հիվանդությունը 2 տարեկանում հայտնաբերվելով կբուժվի կամ ավելի շատ կմոտենա նորմային։ Դա խիստ անհատական է։ Աշխատանքը, մեթոդը նույնն է, բայց արդյունքը շատ տարբեր է լինում։ Դա հիմնականում կախված է հիվանդության բարդությունից։ Աուտիստիկ ախտանշաններ ունեցողները սովորաբար ավելի հեշտ են սովորում եւ ավելի արագ են զարգանում։
Մենք նրանց հատուկ մեթոդով կրկնօրինակելու հմտություն ենք սովորեցնում։ Արվում է խոսքով, ուտելիքով, սիրած խաղալիքով կամ իրենց հետաքրքրող որեւէ այլ բանով խրախուսելով»։
Անահիտ Շահատունին տեղեկացնում է, որ տարեցտարի հիվանդների թիվը շատանում է։ Հնարավոր է, պատճառն այն է, որ հիմա պատրաստված, հատուկ մասնագետները կարողանում են օգնել այդ երեխաներին, եւ ավելի շատ են դիմում նրանց օգնությանը։
«Եթե երեխան փոքր տարիքի է, չի գիտակցում, թե ինչ աշխատանք է տարվում իր հետ։ Նրան բերում են։ Որպես կանոն՝ մասնագետներն աշխատում են նաեւ երեխայի ծնողների հետ։ Իհարկե՝ ամեն ինչ ծնողի համաձայնությամբ է կատարվում։
Երբ երեխան մեծ է, ավելի նպատակահարմար է, որ ծնողը խնդիրը ներկայացնի երեխայի ներկայությամբ։ Ես երեխային միշտ հարցնում եմ, թե ինքն ինչպես է մտածում։ Երբ խնդիրն ընդունում է, նրա ասելու ձեւից հասկացվում է՝ ծնողի՞ն է ուզում գոհացնել, թե՞ իրոք գտնում է, որ վախ կամ այլ դժվարություն ունի՝ չի կարողանում շփվել, ընկերներ չունի եւ այլն։
Աշխատում եմ, որ առաջին զրույցին երկու ծնողն էլ ներկա լինեն։ Որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ասելիք է ունենում։ Եթե 2 երեխան խնդիր ունեն, ապա 4—ով են գալիս։ Եթե տատիկն էլ է դեր խաղում՝ ուրեմն նա էլ պիտի մասնակցի։ Հիմա 3 տարեկանից բարձր 15 երեխաների հետ եմ աշխատում։ 2—3 տարեկանների հետ միայն խաղային թերապիա է կիրառվում։ Նրանք խաղի միջոցով ցույց են տալիս իրենց խնդիրը։ Կարճ, իրենց համար մատչելի նախադասություններով սկսում ենք ինտերվենցիա անել։ Մինչեւ որ հասնենք նրան, որ ինքը գիտակցի եւ լսի իր խնդիրը։ Կամ սկսի զգալ, հասկանալ։ Երկար ժամանակ խաղում են իրենց խնդիրը, բայց մի օր էլ՝ վերջ, հրաժարվում է այդ խաղից. խնդիրը հաղթահարվում է։
5 տարեկանն ավելի պատրաստ է, որ արդյունավետ աշխատանք տարվի իր հետ։ Դա թերապիան առավել արդյունավետ է դարձնում։
Հիվանդին նախ բացատրում եմ, թե ինչ բան է հոգեբանը, թերապիան, միասին ինչ աշխատանք ենք տանելու։ Երեխան հնարավորին չափ պետք է հասկանա, թե ի՞նչ է արվելու, ինչպե՞ս։ Դա իրեն ապահովության զգացում է տալիս։
Եթե բժիշկն օգնում է հիվանդությունից բուժվելուն, ապա հոգեբանը՝ դժվարությունները հաղթահարելուն»,–ասում է «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնի հոգեբան Անահիտ Շահատունին։
Այսօր Հայաստանում հաշվառված է աուտիզմով տառապող շուրջ 230 երեխա, սակայն մասնագետները վստահ են, որ իրականում նրանք ավելին են։
Հիվանդներն ավելի շահեկան վիճակում կհայտնվեն, եթե ժամանակին դիմեն մասնագետներին։
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն